Հերացի փողոցի թունելի մոտ էլեկտրկան սյունը շրջվել է և փակել ճանապարհը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 28,  24News 

ԱԻՆ

Մարտի 28-ին, ժամը 01։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացի փողոցի թունելի մոտ էլեկտրական սյունը շրջվել և միակողմանի փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն Էլեկտրական սյունը տեղափոխել են անվտանգ տարածք և ճանապարհից հեռացրել կոտրված ապակե բեկորները։

 --00—ՄՀ