«Եռաբլուր» պանթեոնի տարածքում 250 բարդի է տնկվել

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 27,  24News

ծառատունկ

Մեկնարկել է գարնանային ծառատունկը՝ հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Եռաբլուր» պանթեոնի տարածքում համայնքը, Armenia Tree Project-ի աջակցությամբ, 250 բարդի է տնկել։ Տարածքում ծառատունկը շարունակվելու է։

Գարնանային տունկի ընթացքում քաղաքում ընդհանուր շուրջ 5000 ծառ կտնկվի։

 --00—ՄՀ