37-ամյա վարորդը BMW-ով մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջվել է. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ю

Տավուշի մարզում այսօր՝ մարտի 26-ին, ժամը 18:10-ի սահմաններում 30-ամյա Արմեն Հունանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին՝ N  զորամասի դիմաց, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել հողաթմբերին եւ կողաշրջվել: 

Վթարի հետեւանքով, ուղեւոր, 37-ամյա Անուշ Մ.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Կայքի  տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության,  պարզվել է, որ եղել է ոչ սթափ:

--00--ԱՀ