Փաշինյանն առջևում է, բայց Քոչարյանը կարող է հաղթել ընտրություններում․ Արմեն Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հիմնական մրցակիցները լինելու են Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև նրանց կողմից ղեկավարվող ուժերը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Բանախոսի կարծիքով՝ երկուսն էլ գիտակցում են ընտրությունների կարևորությունն ու իրականացնում են գրագետ քարոզարշավ: «Սպասվելիք ընտրությունները փաստացի վերածվում են նախագահական ընտրությունների, մարդիկ ընտրելու են այս երկու ուժերի միջև, նրանց քիչ է հետաքրքիր այս ուժերի ներկայացրած հարկային քաղաքականությունը, մարդիկ ընտրելու են անձերի»,-նշել է քաղտեխնոլոգը:

Նրա խոսքով՝ ընտրություններին էական է լինելու գրագետ ու ճիշտ աշխատանքը ընտրողների հետ, հակառակ դեպքում իշխանությանը չեն օգնի անգամ լծակները:

Բանախոսն անդրադարձել է նաև ընտրություններում առաջին և երկրորդ էշելոնների խաղացողներին, գնահատել նրանց հնարավորություններն ու խորհրդարան անցնելու ներուժը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ