Պատկերացրեցիք, չէ՞, երկիրը ինչ խայտառակ վիճակում է. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատկերացրեցիք, չէ՞, երկիրը ի՛նչ խայտառակ վիճակում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը նորից հանդիպել են... »:

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ՝ մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր:

--00--ԱԹ