Մարտի 27-ին Լուռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

նկար

Մարտի 28-29-ը գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3 ...-4, հողի մակերևույթին՝ -5 …-7 աստիճան։

 

Հանրապետության տարածքում՝

Մարտի 26-ի ցերեկը, 27-ին շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լուռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, 26-27-ն առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը, 27-28-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

նկար
Երևան քաղաքում՝

Մարտի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ 27-ին բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։ Մարտի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

նկար
Երևան քաղաքի մարտի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                23.00C (2008թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                     -7.00C (1982թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                 7.80C

--00—ԼՄ