ԲԴԽ-ում այս պահին հրատապ նիստ է. դատավորն իր կյանքի սպառնալիքի մասին է ահազանգել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

․
ArmLur.am-ի փոխանցմամբ՝ Օնիկ Գասպարյանի մասով միջանկյալ որոշում կայացրած Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։

ԲԴԽ-ն հրատապ նիստ է հրավիրել ու քննում է դատավորին հասցեագրված սպառնալիքները:

Հիշեցնենք, որ դատական նիստի օրը դատարան էին այցելել ԱԱԾ-ականներ՝ պահանջելու դատավորից չբավարարել  Գասպարյանի հայցը: Դատարան այցելածների թվում է եղել ԱԱԾ ներքին անվտանգության պետ Հրայր Ավետիսյանը:

--00--ԱՀ