Կարմիր Շուկա - Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցիները քարեր են շպրտել հայերի մեքենաների վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

ю

«Այսօր ժամը 13: 30-ի սահմաններում Կարմիր Շուկա - Ստեփանակերտ ճանապարհին՝ Սիզնեկ գյուղ տանող խաչմերուկի մոտ, ադրբեջանական շարասյուները` ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, սկսել են քարեր շպրտել»,- այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Մհեր Հարությունյանը և կից հրապարակել լուսանկարներ:

Օգտատերը նշել է, որ առաջին ավտոմեքենային քար չի դիպել, սակայն վարորդը քիչ է մնացել` շրջի մեքենան, իսկ երկրորդ մեքենային դիպել է:

--00--ԱՀ