Ռուսաստանը դադարել է հավատալ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության գաղափարին. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Դաշինքի համագործակցությունը Ռուսաստանի հետ դադարել է, քանի որ Մոսկվան «դադարել է հավատալ նման համագործակցության գաղափարին»:

«Սառը պատերազմի ավարտից հետո մենք ոչ միայն ստացանք ՆԱՏՕ-ի նոր անդամներ արևելքից և Եվրոպայի կենտրոնական հատվածից. Լեհաստանը, Բալթյան  երկրները, Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան: Բայց աստիճանաբար զարգացրեցինք առավել սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ես ներկա եմ եղել ՆԱՏՕ-ի բազմաթիվ գագաթնաժողովների, հանդիպումների, որտեղ ներկա են եղել նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Հենց Ռուսաստանն է դադարել հավատալ համագործակցության և փոխադարձ վստահության գաղափարին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Ստոլտենբերգը Ֆլորիդայի համալսարանում «ՆԱՏՕ-ի ապագան» խորագրով միջոցառման ժամանակ:

--00--ԱՀ