Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News 

ճապոնիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
 
Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպանի կատարած աշխատանքը՝ նշելով. «Մենք համատեղ ջանքերով կարողացել ենք էլ ավելի սերտացնել հայ-ճապոնական հարաբերությունները, որոնք շատ ենք կարևորում ու գնահատում: Հույս ունենք՝ առկա դինամիկան կպահպանվի ու էլ ավելի կզարգանա»:

--00—ՄՀ