Նախկինին վերադարձ լինելու է․ ՀՀ քաղաքական դաշտում տեղի է ունենալու ամենամեծ «comeback»-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ դիրքորոշմամբ հանդես չի գալիս, քանի որ դեռևս պաշտոնական որևէ հայտարարություն չկա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ ԵԿ-ի անդամ, քաղաքագետ Տիգրան Վարդանյանը։

Այդուհանդերձ, ըստ Վարդանյանի՝ կուսակցությունը դուրս չի մնալու քաղաքական գործընթացներից։

Հարցին՝ ի՞նչ էր նշանակում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «խրամատում լինելու» մասին հայտարարությունը, նա ասել է, որ դա ենթատեքստ է ունեցել։

Ճշտող հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նա ընտրությունների պարագայում կարող է գլխավորել «Հանրապետական» կուսակցության ցուցակը, քաղաքագետը պարզաբանել է․

«ՀՀԿ-ի ձայնը լսելի է լինելու։ Իսկ թե ցուցակի առաջին համարում ո՞ւմ կտեսնի «Հանրապետականը», եթե մասնակցի ընտրություններին, դա կլինի պաշտոնական հայտարարություն։ Դեռ վաղ է ասել։ Իսկ կարո՞ղ է, թե՝ ոչ, դա Սերժ Սարգսյանը պետք է որոշի։ Կոնկրետ այդ հարցի քննարկումները դեռ շարունակվում են»,- ընդգծել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ