Զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

տագնապ

5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկը մարտի 25-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։ Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանը ստուգել է զինծառայողների պատրաստվածությունը, առաջադրված խնդիրների կատարման և փոխգործակցության կազմակերպման հմտությունները, տվել համապատասխան հրահանգներ։

--00--ԱԹ