Արցախի ԱԺ-ն Մարդու իրավունքների պաշտպան ընտրեց Գեղամ Ստեփանյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Գեղամ Արցախ

Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրեց Գեղամ Գ. Ստեփանյանին: Անչափ ուրախ եմ, բայց ոչ այնքան Գեղամի, որքան մեր երկրի համար: Որ թեկուզ դժվարությամբ, սակայն բարեկիրթ և ուսյալ արցախցի երիտասարդները կարողանում են իրենց աշխատանքով և օրինակելի պահվածքով ինքնուրույն ճանապարհ հարթել: Գեղամի ելույթը Աժ ամբիոնից արդեն իսկ կոնկրետ ապացույց է այն իրողության, որ, ի դեմս նրա, մենք ունենք լուրջ պատրաստվածությամբ և մեծ պատասխանատվությամբ երիտասարդ պետական գործիչ և հենց այդպիսի անհատականության կարիք կա մեր օրերում ավելի բարձր հանրային- քաղաքական պահանջարկ ստացած Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: Իմ և հազարավոր արցախցիների լավ տրամադրությունը չփոխելու համար չեմ ուզում որևէ կերպ անդրադառնալ նրա թեկնածությանը դեմ քվեարկած մարդկանց, բայց խորհուրդ եմ տալիս լուրջ մտածել իրենց դերակատարության մասին:

Սիրելի Գեղամ, մեր համատեղ աշխատանքն ինձ թույլ է տալիս հույս պահելու փոխարեն համոզված ասել, որ դու հաղջողությամբ ու պատվով ես կրելու այդ առաքելությունը՝ պահելով նախկինում այդ պաշտոնի հանդեպ ձևավորված վստահությունը և ավելացնելով այդ կոչման հանդեպ մեր քաղաքացիների հիմնավոր սպասումները: Շնորհավորում եմ»:

--00--ԱԹ