Արցախցիների 68 հազարական դրամի աջակցության ծրագիրը մարտի 24-ից մեկնարկել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News 

արցախցիներ

Արցախցիների 68 հազարական դրամի աջակցության ծրագիրը մարտի 24-ից մեկնարկել է։Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Խոսքը յուրաքանչյուր քաղաքացուն 68 հազարական դրամի տրամադրման ծրագրի մասին է: Երեկ արդեն մոտ 80 հազար քաղաքացու աջակցություն է տրամադրվել:  Ընդհանուր առմամբ 5,5 մլրդ դրամի սահմաններում, գործընթացը շարունակվում է»,-  նշեց Առաքելյանը։

--00—ՄՀ