Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամին զինծառայությունից տարկետում տրվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Սերոբ Գալստյանին մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը կառավարությունը զինվորական ծառայությունից տարկետում տրամադրեց: Որոշումն ընդունվեց կառավարության մարտի 25-ի նիստում: 

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Սերոբ Նորայրի Գալստյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագծի ընդունումը պայմանավորված  է այն հանգամանքով, որ Սերոբ Նորայրի Գալստյանը հանդիսանում է ֆուտբոլի մինչև 21 տարեկանների  ազգային հավաքական թիմի անդամ և հավաքական թիմի կազմում մասնակցելու է Եվրոպայի առաջնության ընտրական փուլերին: 

Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել 2020 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  Սերոբ Նորայրի Գալստյանին»,-նշված է հիմնավորման մեջ:

--0--ԿԿ