Բժշկական սարքավորում, դասագիրք. ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են առաքել Արցախ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

նկար

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական օգնություն են առաքել Ստեփանակերտ, գրում է ՌԴ ՊՆ-ն։

Նախօրեին ռուս խաղաղապահները ռուսական մարդասիրական առաքելության, Доктор Лиза և Спеши к добру բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչների հետ համատեղ Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոց են տեղափոխել ավելի քան 50 անուն բժշկական սարքավորումներ և այլ պարագաներ։

Բացի դրանից՝ ակցիայի շրջանակում ավելի քան 350 դասագիրք է փոխանցվել թիվ 3 դպրոցին։

«Մոսկվայի միջնակարգ դպրոցների աշակերտների և նրանց ծնողների անունից թիվ 3 դպրոցի ուսուցիչներին և սաներին են փոխանցվել է ավելի քան 350 գիրք՝ դասագրքեր, գեղարվեստական գրականություն և սեղանի խաղեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ԼՄ