Կեղծ PCR թեստի պատասխան պատրաստելու համար մեկ անձ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

ՊՇՌ

Վրաստանի Ֆինանսների նախարարության հետաքննության ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի անձի, որը մեղադրվում է կեղծ ՊՇՌ թեստ պատրաստելու ու իրացնելու մեջ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Հետաքննական ծառայության տեղեկությամբ մեղադրյալը երկու հետաքրքրված անձի համար՝ Իմերեթիի շրջանում տեղակայված բժշկական հաստատության անունից, առանց համապատասխան լաբորատոր հետազոտության, 200 լարիի դիմաց պատրաստել է ՊՇՌ թեստի բացասական արդյունքի փաստաթուղթ:

Հետաքննական ծառայության տեղեկությամբ, առգրավված են մեծ քանակով, նախապես ստորագրված ու հաստատված չլրացված փաստաթղթեր: Ֆինանսների նախարարության հետաքննական հաստատությունում հայտարարում են, որ փորձում են պարզել, թե ով է ներգրավված եղել այս գործում բացի կոնկրետ մեկ անձից:

--00--ԱԹ