ՀՔԾ-ն կլուծարվի, կստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտե․ ԱԺ-ն նախագծին կողմ քվեարկեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News 

ՀՔԾ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ըստ որի՝ նախատեսվում է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը և Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը։

Օրինագիծն ԱԺ-ում ստացավ 80 «կողմ», 38 «դեմ», 2 «ձեռնպահ» ձայներ:

Փաթեթն առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:  Որոշվել է նաև լուծարել Հատուկ քննչական ծառայությունը:

--00—ՄՀ