Գեղամ Մանուկյանը 12։30-ին գնալու է Կառավարության շենք՝ Չախոյանի հետ հանդիպում պահանջելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

կոլաժ

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ քաղաքացի Գեղամ Ազատի Մանուկյանս, Բաղրամյան պողոտայում ցույցերի մասնակից, մարտի 24-ին, 12։30 ին գնալու եմ ՀՀ Կառավարության շենք, պահանջելու հանդիպում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ, որ պարզաբանի, թե ինչու՞ էր կեղծ լուսանկար տարածում ու ՀՀ քաղաքացիներին թիրախավորում։ Վայ հանկարծ չհանդիպի»։

--00—ՄՀ