Փաշինյանի վախեր, փողի բաժանում, պայքար «Իմ քայլում», շատ վատ ընտրական պայմաններ. քննարկում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Իշխանությունը նոր Ընտրական օրենսգիրքը սահմանելիս շատ շահադիտական մոտեցումներով է առաջնորդվել․ իրենք երկու ուժի դաշինք են, բնականաբար 8 տոկոսը հաղթահարելու խնդիր չունեն։ Ըստ իշխանության առաջարկած փոփոխության՝ դաշինքի շեմը պետք է բարձրանա։ Սա նշանակում է, որ մյուս ուժերի հնարավորությունները կսահմանափակեն։ Ի դեպ, «ԵԼՔ»-ը (որի անդամ էր նաև Նիկոլ Փաշինյանը-խմբ․) եղել է երեք ուժի դաշինք, խորհրդարան անցել է 7-ից քիչ ավելի տոկոսով։ Հիմա երեք ուժի դաշինքի պարագայում անցողիկ շեմը դառնում է 9 տոկոս։ Փաշինյանի տրամաբանությունն այն է, որ իրենց համար հեշտ լինի անցնելը, իսկ մյուս ուժերի համախմբումը և անցողիկ շեմի հաղթահարումը բարդանա: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Հարցին՝ ստեղծված իրավիճակում արդյո՞ք Փաշինյանն ունի այլընտրանք քաղաքական դաշտում, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասել է․ «Շատ դժվար է պատկերացնել այդպիսի բան, քանզի այդ 55 տոկոս չկողմնորոշված զանգվածը մեծ գլխացավանք է ընտրությունների համար։ Եթե այդ մարդիկ չեն գնում քվեարկելու, ապա իրենց ձայները բաշխվելու են առաջին երեք ուժերի մեջ, որովհետև դժվար եմ պատկերացնում, որ երեքից ավել կուսակցություն կարող է հաղթահարել գործող շեմը, այն է՝ 5 տոկոսը: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ընտրական գործընթացներին վերաբերող այլ ուշագրավ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ