Ալիևը գերիների հարցը «միջանցք» ստանալու համար որպես ճնշում կարող է կիրառել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ Ալիևի՝ Զանգեզուրի մասին հայտարարությունը չի նշանակում, թե վաղը հարձակվելու է Սյունիքի վրա, բայց նրա ելույթը չի բացառում Ադրբեջանի զավթողական մտադրությունը։

24News-ի հետ զրույցում պատգամավորը նշեց՝ եթե Ադրբեջանը 1 գրամ խաղաղություն ցանկանար, գերիներին օր առաջ կվերադարձներ։ 

«Մինչև վերջին գերին Բաքուն չվերադարձնի, օր ու արև չպետք է ունենանք, համառ պետք է պայքարենք, իսկ Ալիևը գերիների հարցը «միջանցք» ստանալու համար որպես ճնշում կարող է կիրառել»,-ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ