Ստեփանակերտում կառուցվող շենքում բնակարան կստանան նաև Շուշիից և Հադրութից տեղահանվածները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Ստեփանակերտ

Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող 108 բնակարանից բաղկացած շենքը նախատեսվում է շահագործման հանձնել ամենաուշն այս տարվա սեպտեմբերին: Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից՝ հավելելով,որ ներկայումս իրականացվում են ներքին և արտաքին հարդարման, զուգահեռ՝ նաև ջեռուցման, ջրամատակարարման, էլեկտրամոնտաժման շինաշխատանքները:

Պատերազմի հետևանքով Շուշի, Հադրութ քաղաքներից տեղահանվածների, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների համար նախատեսված բազմաբնակարան շենքի բնակարաններից 90-ը՝ երկսենյականոց է, իսկ 18-ը՝ երեք սենյականոց:

 --00—ՄՀ