Գերմանիայի իշխանությունները կարանտինը երկարաձգել են մինչև ապրիլի 18-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News 

կորոնավիրուս

Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը և դաշնային երկրամասերի իշխանությունները համաձայնության են եկել կարանտինի ռեժիմը մինչև ապրիլի 18-ը երկարաձգելու շուրջը: Ակնկալվող մեղմացումները կաթոլիկական Զատիկին, որը համընկնում Է հաջորդ ամսվա սկզբին, չեն լինի: Այս մասին կանցլերը լրագրողներին հայտնել Է՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները, որոնք սկսվել Էին մարտի 22-ի կեսօրից հետո և ավատվել մարտի 23-ի գիշերը։

 «Կորոնավիրուսի մուտացիաները լուրջ սպառնալիք են մնում»,- ասել Է նա: Վիճակագրությունը ցուցչային աճ Է ցուցադրում, ճշտել Է կառավարության ղեկավարը: Մերկելն ասել Է, որ այսպես կոչված բրիտանական մանրԷահիմքը, որն ավելի վարակիչ Է, իրենից ներկայացնում Է, «ըստ Էության, նոր վիրուս»: Այս պայմաններում մեղմացումներ մտցնել չի կարելի, հավելել Է կառավարության ղեկավարը։

«Ապրիլի 1-ից մինչև 5-ը (երբ կաթոլիկները նշում են Զատիկը – ծանոթ. խմբ.) կգործի շփումների կրճատման սկզբունքը, կլինեն հանգստյան օրեր»,- ասել Է նա: Այսպիսով, հանգստյան օրվա սահմանափակումները կգործեն նաև երկու լրացուցիչ օր՝ ապրիլի 1-ին և 3-ին: Հանդիպել կարելի Է առավելագույնը երկու ծանոթների հետ մի այլ տնային տնտեսությունից, մինչև 14 տարեկան երեխաները հաշվի չեն առնվում:

Նաև ԳԴՀ կառավարությունը հորդորում Է «հնարավորինս հրաժարվել ժամերգություններից»:  

 --00—ՄՀ