Տեր-Պետրոսյանը փառահեղ կարիերայի ընթացքում 2 անգամ փախուստի օրինակ է ցույց տվել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

նիկոլ

Արագածոտնի մարզում բնակիչների հետ ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առաջին նախագահի՝ իր մասով առաջարկին:

«Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ կազմակերպենք, վարչապետը գնա երկրից: Լևոն Տեր-Պետրոսյանն իր կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի լավ օրինակ է ցույց տվել»,-ասել է Փաշինյանը, ապա հավելել, որ երբևէ չի փախչելու և, եթե ժողովուրդը որոշի, որ իրեն պետք է գնդակահարեն, նա «խելոք կկանգնի»:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս որպես ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու լուծման տարբերակ առաջարկել էր, որ Նիկել Փաշինյանն անվտանգության երաշխիքներով ժամանակավորապես ապաստան ստանա արտերկրում, ինչից հետո կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Աղբյուրը՝ armlur.am։

--00—ԼՄ