ԱՄՆ Սենատի հանձնաժողովը դիմել է Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 20,  24News 

Բայդեն

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների համաձնաժողովը դիմել է երկրի նախագահ Ջո Բայդենին կոչ անելով ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության փաստը։

«Մենք գրում ենք այսօր, որ հորդորենք Ձեզ պաշտոնապես ճանաչել Հայոց Ցեղասպանության մասին ճշմարտությունը»,- РИА Новости-ի հաղորդմամբ՝ ասված է Բայդենին ուղարկված նամակում:

Կոնգրեսականները նշել են, որ ավելի վաղ՝ 2020 թվականին, իր հայտարարության մեջ Բայդենը ճանաչել է հայ ժողովրդի նկատմամբ կատարված ոճրագործությունը՝ որպես ցեղասպանություն, եւ նրան կոչ են արել անել դա կրկին ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Նամակում ընդգծված է, որ 2019 թվականին և՛ Ներկայացուցիչների պալատը, և՛ Սենատն ընդունել էին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևը:

«Ժամանակն է դա անել նաև գործադիր իշխանությանը»,-ասված է Սենատի հանձնաժողովի նամակում:

--00—ՄՀ