Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է․ Վարդենյաց լեռնանցքը փակ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Լարս

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ թեթեւ բեռնատարների համար։

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» եւ Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։

Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի եւ Աշտարակի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00--ԱՀ