Ժամանակավոր կառավարություն էր պետք ստեղծել, օրակարգային հարցերը լուծել, նոր գնալ արտահերթի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Ազգային ժողովի պատգամավոր Գոռ Գևորգյանը համոզված է՝ քաղաքական դաշտում անկայուն ու լարված իրավիճակը թոթափելու լավագույն լուծումը խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարող են լինել, բայց դրանք պետք էր կազմակերպել այն ժամանակ, երբ անհանդուրժողականության ահագնացող մթնոլորտը դույզն-ինչ պարպված լիներ, պատերազմից հետո առաջացած հարցերն ու խնդիրները գոնե մասամբ լուծված լինեին:

24News-ի հետ զույցում նա հստակեցրեց՝ ժամանակավոր կառավարություն էր պետք ստեղծել, օրակարգային հարցերը լուծել, նոր գնալ արտահերթի:

«Հաջորդ խորհրդարանում կլինե՞ք»,- հարցրինք անկախ պատգամավորին: «Ընտրություններին մասնակցելու մասով, եթե որևէ ուժից առաջարկություն ստանամ, կմտածեմ, կքննարկեմ: Այս պահին նման առաջարկ չի եղել»,- պատասխանեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ