Քննարկվել են սոցիալական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ю

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին:

Հանդիպմանը քննարկվել են սոցիալական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել հետպատերազմյան շրջանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին՝ ուղղված արցախցիների կենսական նշանակության խնդիրների լուծմանը:

--00--ԱՀ