Վրաստանում մահացել է AstraZeneca-ով պատվաստավելուց հետո կոմայի մեջ ընկած բուժքույրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News    

պատվաստանյութ

Վրաստանում բուժքույրը, որը կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո կոմայի մեջ էր ընկել, մահացել է։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են Թբիլիսիի հիվանդանոցից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ախալցխա քաղաքում պատվաստված 27-ամյա բուժքույրը Թբիլիսիի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել, ենթադրաբար՝ անաֆիլակտիկ շոկով։ Նրան թբիլիսյան հիվանդանոց էին տեղափոխել շոկային վիճակում։

Բուժքրոջ մահվան մասին տեղեկատվությունն ի սկզբանե տարածել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։

«Ցավոք, հաստատում եմ աղջկա մահվան մասին տեղեկությունը։ Նա շոկային վիճակում էր», - հայտարարել է կլինիկայի աշխատակցուհին։

 --00—ՄՀ