Աշխարհի ամենահարուստ 10 մարդիկ 1 օրում կորցրել են ավելի քան 23 միլիարդ դոլար. Forbes

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News   

Forbes

 

Աշխարհի տասը ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում նվազել է գրեթե 23,5 միլիարդ դոլարով ֆոնդային բորսաներում վաճառքների ֆոնին․ այս մասին վկայում են   Forbes Real-Time վարկանշային տվյլաները։

Ամենալուրջ կորուստները գրանցել  է Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը․ նրա կարողությունը մեկ օրում գրանցել է 9,9 միլիարդ դոլարի անկում, կազմելով՝ 162,1 միլիարդ դոլար, արդյունքում նա կրկին Forbes-ի վարկանշային ցանկի երրորդ հորիզոնականում է։

 Երկրորդ տեղում է Եվրոպայի ամենահարուստ մարդը՝ Louis Vuitton-ի սեփականատեր Բեռնար Առնոն: Նրա կարողությունը նվազել է 525 միլիոն դոլարով , կազմելով՝ 162,6 միլիարդ դոլար:
Առաջին տեղում է Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը․ նրա կարողությունը մեկ օրում գրանցել է 5,7 միլիարդ դոլարի անկում, կազմելով 178,1 միլիարդ դոլար։

 Չորրորդ և հինգերորդ տեղում են Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, 287 միլիոն դոլարի կորստով և Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը՝ 1,9 միլիարդ դոլարով։

10 առաջատար միլիարդատերերից միայն ներդրող Ուորեն Բաֆեթի կարողությունն է աճել 505 միլիոն դոլարով և հասել է 96,5 միլիարդ դոլարի:

 --00—ՄՀ