Մարտի 19-ին զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներ չեն իրականացվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

որոնում

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնումներ այսօր տեղի չեն ունենա:

Աշխատանքներն ամենայն հավանականությամբ կշարունակվեն վաղը:

Հրադադարից հետո հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1503 է, որից 23-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

--00—ԼՄ