Ժամը 15:00-ից ընտանիքիս հետ լինելու եմ ԱԺ ծառայողական մուտքի մոտ․ Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News    

Մանուկյան

Ուսապարկ պատգամավորների անունից փետրվարի 7-ին տարածված հայտարարությամբ իշխող ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն ասել էր, թե «հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը:

«Հողատու նրանց առաջնորդն իր աթոռը պահելու համար նորից շրջանառության մեջ է դրել իր դիկտատորական վարչակարգով ընտրություն կազմակերպելու հարցը: Թերևս գտել է հրաժարականի հանրային պահանջից ազատվելու նոր փրկօղակ, որին պարտադրված, լռելյայն համաձայնվում են պատգամավորները, որոնց աչքերի մեջ նայելով, եթե հարցնես, թե ի՞նչ փոխվեց մի քանի օրում ու անհրաժեշտություն առաջացավ ընտրությունների, վախից լեզուները կուլ կտան: Քանի որ գիտեն. իրենց տեր հողատուն, Արցախը թուրքին հանձնածը ունի հայության կողմից պարտադրված մեկ ճանապարհ՝ ժամ առաջ հեռանալ:

Մարտի 19-ին ժամը 15:00-ից ընտանիքիս հետ լինելու եմ Ազգային Ժողովի ծառայողական մուտքի մոտ (Դեմիրճյան փողոց), որ ետնամուտքով ներսուդուրս անող ԱԺ պատգամավորի մանդատ ունեցողներից հարցնեմ՝ ի՞նչ արժի նրանց ստուրացուցիչ ծառայությունը հուղատուին և որքա՞ն է 30 արծաթի հայկական փոխարժեքը: Կգա՞ք միանաք»,- գրել է Մանուկյանը:

 --00—ՄՀ