Մտքներովդ չանցնի՝ մարսելու եք․ բարդ վիճակից դուրս եկաք՝ հարցնելու ենք՝ էդ ի՞նչ էիք ասում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրությունները կեղծել ցանկանալու մեջ մեղադրում են այն ֆեոդալական խմբավորումները, ովքեր քսան տարի երկիրը «կերել» են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Միավորված աշխատանքային կուսակցության» ղեկավար Գուրգեն Արսենյանը։

Նրա խոսքով՝ 17-ի պայքարի իմաստը նորից «իրենց զրկված հեքիաթին վերադառնալն է»։ 
«Եթե ժողովուրդը որոշեց, որ Փաշինյանն իշխանության չլինի, չի լինի։ Բայց բոլորը հասկանում են, որ նախկիններն ուզում են հետ գալ, որ ժողովրդին արանքից հանեն։ Ժողովու՛րդ ջան, էս կինոն դրա մասին է, այլ ոչ թե, որ Փաշինյանը վատ իշխանություն է»,- ասել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։