3-րդ զորամիավորումում զորավարժությունների շրջանակում վարժանքներ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News    

ՊՆ

Զինված ուժերում անցկացվող մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում մարտի 18-ին վարժանքներ են անցկացվել 3-րդ զորամիավորումում։

Ըստ խաղարկված սցենարի՝ ամրացնելով բնագծերը, զինծառայողները  պաշտպանությունից անցել են հակագրոհի։ Մարտավարական բարդ պայմաններում անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, գործել ներդաշնակ և կատարել  առաջադրված բոլոր խնդիրները։

--00—ՄՀ