Ստեփանակերտում նկուղների վերանորոգման և մաքրման աշխատանքներ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

նկուղ

Նկուղային հարկերը սարքին ու մաքուր պահելը ոչ թե պատերազմի պատրաստվել է նշանակում, այլ ամեն տարվա պլանային միջոցառում, գրում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

ԱԻ պետական ծառայության Ստեփանակերտ քաղաքային բաժինը և Ստեփանակերտի քաղաքապետարանն ըստ հասցեների համատեղ իրականացնում են նկուղների վերանորոգման և մաքրման աշխատանքներ։ 

Քաղպաշտպանության պլանային միջոցառումների շրջանակում ստուգումներ են կատարվում քաղաքի բոլոր շենք-շինությունների ներքնահարկերում, գրանցում թերությունները և ներկայացնում քաղաքապետարանի համապատասխան բաժիններին, որոնք շտկվում են իրենց ենթակայության տակ գտնվող ծառայությունների միջոցով:

--00—ԼՄ