Օնիկ Գասպարյանը շտաբի պետ է, ինչ պետք է անի նա․ Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

նկար

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում «Օնիկ Գասպարյանը շտաբի պետ է, ինչ պետք է անի նա» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Օնիկ Գասպարյանի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում մնալու՝ դատարանի որոշմանը։

«Դե ինչ, Օ. Գասպարյանը շտաբի պետ է: Սրանից ոչ պետք է երջանկանալ, ոչ էլ տխրել: Պարզապես փաստել տգետների հերթական ապօրինությունը ու անցնել առաջ: Նա ոչ թե իրավունք ունի, այլև պարտավոր է ներկայանալ աշխատանքի:

Ի դեպ, թեև հայցատեսակների տարբերությանը՝ պաշտոնավարել շարունակում են և՛ Օ. Գասպարյանը, և՛ Տ. Խաչատրյանը: Ա. Դավթյանի նշանակումը այլևս ուժի մեջ չի կարող մտնել: Ժամանակավոր պաշտոնակատարը ավտոմատ դադարեցնում է իր լիազորությունները:

Մեկ անգամ ասել եմ, ևս մեկ անգամ փաստեմ․ անձամբ ես այս իրավիճակի հանգուցալուծումը այսպես չէի տեսնում, բայց վարչական դատարանի համար չպիտի լիներ տարբերություն՝ ո՞վ է գռեհիկ ապօրինությամբ աշխատանքից ազատվողը՝ շտաբի պե՞տ, թե՞ առաջատար մասնագետ: Ու չեղավ: Քանզի դատավոր Մ. Պետրոսյանը՝ մասնավորապես, իսկ վարչական դատարանը՝ ընդհանրապես, ապացուցեցին ողնաշար ունենալը ու մնացին բարձրության վրա: Դիմակայեցին ահռելի ճնշումների, մի ամբողջ սերնդի սպանդի ու ցեղասպանության ենթարկած պատասխանատու ստահակի բանագնացներին:

Իսկ հիմա շտաբի պետը անելիք ունի․ նա պիտի իր խոսքը ասի այլևս ապօրինի դարձած ռազմական դրության անհրաժեշտության բացակայության մասով:

Կրկեսի վերածված հայրենիքում դավաճանը նոր հնարք է մտածել:

ՀՆԱՐՔԸ

Փոփոխություններ ընտրական օրենսգրքում, որոնք թույլ կտան հրաժարական տալուց ու ԱԺ-ի արձակվելուց հետո, պահպանելով ռազմական դրությունը անորոշ ու հայեցողական ժամկետով, ՄՆԱԼ որպես վարչապետի Ժ/Պ ու հանել ռազմական դրությունը այն ժամանակ, երբ իրեն հարմար կլինի ու գնալ արտահերթ ընտրության իրեն հարմար ժամանակ:

Այսինքն՝ ֆորմալ կկատարի հրաժարականի պահանջը, բայց կշարունակի պաշտոնավարել քանի դեռ ռազմական դրություն է:

Շտաբի պետի հստակ ու աներկբա դիրքորոշումը այս հարցով թույլ կտա բարձրացնել ռազմական դրության սահմանադրականության հարցը: Ի գործ ուրեմն»:

--00—ԼՄ