Ահլամ Ռաշիդ ալ Սալամին դեսպանատանն ընդունել է ՀՀ-ի ներդրումների աջակցման անդամներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

․

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ Սալամին դեսպանատանն ընդունել է Հայաստանի ներդրումների աջակցման կենտրոնի անդամներին:

Հանդիպման ընթացքում հավատարմատարն անդրադարձել է օտարերկրյա ներդրումների խրախուսմանն ուղված ԱՄԷ ռազմավարությանը և երկկողմ հարաբերություններին երկու բարեկամ երկրների միջև։

Կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը ներկայացրել է կենտրոնի նպատակներն ու տեսլականը, ներդրումների ու առեւտրի ոլորտում կապերի զարգացման ուղիները։

--00--ԱՀ