Դատարանը բավարարել է միջնորդությունը․ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Օնիկ Գասպարյան

Mediaport-ի տեղեկություններով՝ Օնիկ Գասպարյանի գործով դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, մասնավորապես` կիրառել է հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարում եւ արգելել նշանակել նոր ԳՇ պետ, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ։

Որոշումը ուղարկվել է հարկադիր կատարման ծառայության` հարկադիր կատարման և այժմ հասանելի է ծառայության ներքին էլեկտրոնային համակարգում:

--00--ԱՀ