10-ամյա տղան փրկել է ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

․

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Գյումրիում ռուսական տան տնօրեն Հարություն Համբարձումյանին` Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանին մարդկային կյանք փրկելու հարցում դրսևորած խիզախության համար պարգևատրելու նպատակով:

 Արմենին համարելով փոքրիկ փրկարար` մարզպետը նշել է, որ փրկարարությունն առաջին հեթին մարդկային արժանապատիվ տեսակ է, որի կրողն է նաև Արմենը: Նա իր խոսքում ուրախությամբ փաստել է, որ Արմավիրի մարզում արիության դրսևորումները բազմաթիվ են, և մարզպետարանի կողմից դրանք համապատասխան գնահատանքի են արժանանում:

Գյումրիում ռուսական տան տնօրեն Հարություն Համբարձումյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Արմենին դրսևորած խիզախության համար, որը հիմք է հանդիսացել վերջինիս ներկայացնելու «Քաջ սիրտ» համառուսական պետական-հասարակական նախաձեռնության շրջանակում նախատեսվող պարգևատրամանը: Նա հույս է հայտնել, որ Արմենը կյանքում դեռ շատ խրախուսական մեդալների և արգևների կարժանանա` բարձր պահելով իր երկրի անունը:

Հանդիպման ավարտին Արմեն Պետրոսյանը պարգևատրվել է մարզպետի պատվոգրով` կյանքին սպառնացող վտանգի պայմաններում Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը փրկելու գործում դրսևորած վճռականության և անձնուրաց սխրանքի համար :

Գյումրիում ռուսական տան տնօրեն Հարություն Համբարձումյանի կողմից էլ «Քաջ սիրտ» համառուսական պետական-հասարակական նախաձեռնության շրջանակում Արմենին շնորհվել է խիզախության մեդալ և դիպլոմ` տուժողին փրկելու հարցում դրսևորած ոչ անտարբեր վերաբերմունքի, արիության, կայունության և հերոսության համար:

--00--ԱՀ