Որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

որոնում

Որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ նախարարությունից: Զոհված զինծառայողի աճյուն կամ մարմին փրկարարները չեն հայտնաբերել, քանի որ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ։

Նախատեսվում է որոնումները շարունակել վաղը` Ջրականի (Ջեբրայիլ) շրջանում։

Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն։

--00--ԱԹ

Տեսանյութեր