Նվիրյալների առաջնորդությամբ ժողովուրդը Երկիր է ստեղծել, դավաճանները կործանել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Հայոց պատմության ընթացքում միշտ էլ այդպես է եղել՝ նվիրյալների առաջնորդությամբ ժողովուրդը Երկիր է ստեղծել, ապա ստեղծած երկիրը կործանել են դավաճաններն ու նրանց հետևող մորթապաշտները, իսկ այդուհետ նորից, մեծ կորուստների գնով, այն վերականգնել են նվիրյալներն ու հայրենապաշտները... Եվ այդպես իրար հաջորդելով՝ մեկ պետականատեր ենք եղել, մեկ օտարահպատակ... Այսօր, տակավին, մենք ազգովին կանգնած ենք նույն խնդրի առաջ, բայց այս անգամ, կարծես թե, վերջին հնարավորությամբ... Կգիտակցի՞ հայն այս ճշմարտությունը, թե կշարունակի գնալ անգլուխ պատահականությունների հետևից և Երկիրը կրկին ու, թերևս, վերջին անգամ կդարձնի օտարահպատակ...»

 --00—ՄՀ