Երևանում բախվել են Porsche Panamera-ն ու Mercedes-ը. Porsche-ը շրջվել է, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Porsche Panamera և Mercedes E63 մակնիշի  ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ բախման հետևանքով Porsche-ը գլխիվայր  շրջվել է: 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է այն, որ Porsche-ի առաջ մի քանի թափառող շներ են հայտնվել և վարորդը շներին վրաերթի չենթարկելու համար խույս է տվել, ապա բախվել բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով՝ բախվել Mercedes-ին ու գլխիվայր շրջվել:

Ոստիկանությունը պարզում է վարորդների   և վիրավորի ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ