Առնակ Ավետիսյանն ազատվել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Առնակ Ավետիսյանն ազատվել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Առնակ Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:

Ավետիսյանն այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսից:

--00--ԱՀ