Ձեր իդիոտին մեյդան չբերեիք, դուրս արի ասեմ՝ արա. ծեծկռտուք ավագանու նիստում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News   

Նիկոլ Փաշինյանը բոլորիս խաբել է, ասել էր, որ առանց ժողովրդի կարծիքի չեմ գնա պայմանավորվածության, գիշերով գնաց պայմանավորվեց։ Երևանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:

«Ի՞նչ լավ բան է արել, որ պաշտպանում եք, ինչ տեղ ունի պաշտպանելու»,- ասաց նա:

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը արձագանքեց Ներսիսյանին, ասելով՝ «Ձեր իդիոտը (նկատի ունի Վազգեն Մանուկյանին-խմբ) պաշտպանելու տեղ ունի՞, որ առաջադրել եք վարչապետի թեկնածու, հանել եք մեյդան, քաղաքական դիակին: Ես չեմ ասել, Սերժ Սարգսյանն է այդ անունը դրել»:

Արմեն Ներսիսյանը տեղից իջավ և առաջացավ դեպի դահլիճի կողմը, պատասխանելու ավագանու անդամներից մեկի խոսքերին, ինչից հետո ավագանու անդամների միջև քաշքշոց սկսվեց:

«Արի դուս, հլը», հայտարարեց ԲՀԿ-ականներից մեկը «Իմ քայլի» անդամին, ինչին ի պատասխան Մարությանն ընդմիջում հայտարարեց։

  --00—ՄՀ