47-ամյա պռոշյանցու անձնական խուզարկությամբ թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Մարտի 13-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները Դավիթաշենի 1-ին թաղամասից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Պռոշյան գյուղի 47-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով բուսական զանգված:

Կասկածվողը ևս մեկ փաթեթ նմանատիպ բուսական զանգված ոստիկաններին ներկայացրեց «Միցուբիշի» մակնիշի իր մեքենայից։

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք է բերել իր օգտագործման համար:

Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ