Տիգրան Բարսեղյանը կկարողանա միանալ Հայաստանի հավաքականին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

սպորտ

Ղազախական «Աստանայի» ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի վնասվածքը լուրջ չէ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստը կկարողանա միանալ Հայաստանի հավաքականի առաջիկա հավաքին:

Բարսեղյանը վնասվածք է ստացել «Թուրանի» դեմ Ղազախստանի առաջնության առաջին տուրի խաղում և բաց է թողել «Աստանայի» նախորդ մարզումը:

Տիգրան Բարսեղյանը և «Աստանայի» նորեկ Վարազդատ Հարոյանն օրեր առաջ հրավեր էին ստացել Հայաստանի հավաքականից, որն այս ամիս կսկսի պայքարը Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ընտրական փուլում կմեկնարկի Լիխտենշտեյնի հավաքականի հետ արտագնա հանդիպումով, որը տեղի կունենա մարտի 25-ին: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողներից վնասվածք էին ստացել նաև Հենրիխ Մխիթարյանը և Գևորգ Ղազարյանը, որոնք, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն ազգային թիմի առաջիկա հանդիպումները:

--0--ԿԿ