Թագուհի Թովմասյանի «ինտերպոլյան» փաստերը իրավաքաղաքական դատավճիռ են նիկոլիզմի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

ռուբեն

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած փաստաթղթին՝ այն որակելով «իրավաքաղաքական դատավճիռ»։

Գրառումը՝ ստորև․

«ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից այսօր հրապարակված «ինտերպոլյան» փաստերը, մեղմ ասած, իրավաքաղաքական դատավճիռ են նիկոլիզմի համար։ Ինչո՞ւ:

1. Հաստատվում է, որ ՀՀ իշխանությունները փաստացի քաղաքական հետապնդում են իրականացնում նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։

2. Այդ փաստը աներկբա ձևով հաստատվում է Ինտերպոլի՛ կողմից, որը գլոբալ (այլ ոչ թե տարածաշրջանային) և նվազ քաղաքականացված միջազգային կառույց է։

3. Այդ փաստը աներկբա ձևով հաստատվում է իբրև թե «ամբողջովին բացահայտված» Մարտի 1-ի՛ գործով մեղադրվող անձի նկատմամբ։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ նիկոլիզմի գլխավոր խաղաքարտերից մեկը՝ Մարտի 1-ի քրեական գործը, միջազգային հեղինակավոր կառույցի կողմից հայտարարվում է քաղաքական ու հակաիրավական՝ վերջնականապես հօդս ցնդեցնելով «ժողովրդավարության բաստիոնի» միֆը։

Կարճ ասած, գործ ունենք ճղճիմ ու խղճուկ, ապաշնորհ ու անսկզբունքային բռնապետիկի հետ»։

--00—ԼՄ