Ինտերպոլը Գևորգ Կոստանյանի հետախուզումը համարել է քաղաքական․ սա շառաչուն ապտակ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը անընդհատ հավաստիացնում են, որ Մարտի 1-ի գործի բացահայտմանը խանգարում են հետախուզման մեջ գտնվող անձինք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը` հավելելով. այն մարդիկ, որ ասում են` պատրաստ են գալ, ցուցմունք տալ, ՀՔԾ-ն չի ընդառաջում:

Պատգամավորը հրապարակեց Ինտերպոլի մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։ Դրանում նշվում է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել՝ գործը համարելով քաղաքական:

«Ինտերպոլը մերժել է նաև համագործակցել մեր երկրի հետ կոնկրետ դեպքով, կոչ են արել ՀՀ իրավապահներին` անձի նկատմամբ չօգտագործել Ինտերպոլի խողովակները»,- ասաց նա:

Ինտերպոլը համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը անհիմն քաղաքական գործ են սարքել ու այդ գործով իրենք չեն կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակել կամ որևէ մեկի նկատմամբ հետախուզում հայտարարել։

Մանրամասները` տեսանյութում:

--00--ԱԹ