Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանքի և Ամարասի վանքեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

նկար

Մի խումբ հայ ուխտավորներ ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի ուղեկցությամբ այցելել են Դադիվանքի հնագույն վանական համալիր: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ըստ գերատեսչության՝ անվտանգությունն ապահովելու համար խաղաղապահների դիտակետերից մեկը տղակայված է ճարտարապետական համալիրի հարևանությամբ:

նկար

Դադիվանքը քրիստոնեական ամենահին վանքերից մեկն է: Այն տեղակայված է Քարվաճառի շրջանի տարածքում, որը, համաձայն պայմանավորվածությունների, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի նոյեմբերին:

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ նոյեմբերի 9-ի՝ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքում ադրբեջանցի զինծառայողները ուխտավորներին ազատորեն թույլ են տալիս մոտք գործել համալիրի տարածք՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:

նկար

Ռուս խաղաղապահներն ապահովում էին հայ ուխտավորների անվտանգությունն Ամարասի քրիստոնեական վանք այցելելիս: Ճարտարապետական համալիրը գտնվում է Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծին հարող տարածքում:

նկար

--00—ԼՄ