Ռոբերտ Քոչարյանի անունն ի սկզբանե ցանկում չի եղել. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16,  24News

Քոչարյան

«Փաստ» օրաթերթը գրում է․ Միջազգային հանրապետական ինստիտուտն օրերս հրապարակել էր սոցհարցման տվյալներ, որոնք, շատ մեղմ ասած, քաղաքական ուժերի մեծ մասի շրջանում հավատ չներշնչեցին: Ըստ այդ հարցման, «Իմ քայլը» դաշինքն ունի 30 տոկոսից մի փոքր ավելի «քվե», իսկ մնացյալ ուժերը՝ 1-3 տոկոս: Սակայն այս հարցման հետ կապված որոշ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

«Փաստ» թերթի տեղեկություններով, բանն այն է, որ հարցման ցանկում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը ի սկզբանե չի եղել, իսկ հրապարակված 2 տոկոսն էլ նրանք են, ովքեր ցանկում սեփական նախաձեռնությամբ ավելացրել են Քոչարյանի ազգանունն ու նշել նրան: Ըստ մեր աղբյուրների, արևմտյան ուժերին ու Հայաստանում նրանց շահերը սպասարկողներին նյարդայնացնում է երկրորդ նախագահի աճող վարկանիշը, ուստի նման կերպ ջանքեր են գործադրվում ցածր տոկոսներ ցույց տալու համար:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ